4-րդ հարկից ընկած 2 տարեկան փոքրիկի վիճակը ծանր է. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ:

Վիճակի մասին կտրվի թարմացումներ:




Լրահոս