Վրաերթի ենթարկվածի մայրը փորձել թաքցնել իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.15-ին,  Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա մի աղջնակ: 
 Տուժողի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դուստրը վայր է ընկել շենքի բակում, սակայն  պարզվել է, որ աղջիկը վնասվածքն ստացել է վրաերթի հետևանքով: 
 Նույն օրը, Ժամը 19.45-ին, վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 36-ամյա Արայիկ Հովակիմյանն ու խոստովանել, որ ժամը 16.30-ին, Շինարարների փողոցի թիվ 32 շենքի մոտ, Միցուբիշի Պաջերո մակնիշի ավտոմեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել ինքը: Կատարվում է քննություն:




Լրահոս