Ողբերգություն չեմ տեսնում. պատգամավորը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից:

Հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, որպես իշխող ֆրակցիայի պատգամավոր, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի այս քայլը, ըստ ձեզ՝ ի՞նչ հետևանքներ այն կունենա:

-Հավանաբար, այդպես ճիշտ են գտել Հայաստանի իշխանությունները, այդպես են որոշել: Ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում, նորմալ եմ վերաբերվում, արտառոց ոչինչ չկա, կարելի էր և հրաժարվել այս քվոտայից, առանձնապես մեծ խնդիր չեմ տեսնում:

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանի այս կտրուկ քայլը ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա.

-Կարծում եմ, ավելի լուրջ թեմաներ կան, որոնք կարող են նպաստել Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քան նման ֆորմալ դրսևորումները: Ես սրա մեջ ընդամենը ֆորմալ բան եմ տեսնում, բովանդակային վեճ այստեղ չեմ տեսնում: Մենք, իհարկե, ՀԱՊԿ-ից ունենք սպասելիքներ, որոնք չեն արդարացվում, ՀԱՊԿ-ի պահվածքը անհասկանալի է, որ մինչև հիմա Հայաստանի տարածքները զավթելու առումով Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատակն չի տալիս համառորեն, սպասում ենք, տեսնենք՝ որքան կձգվի այս պրոցեսը: Այս պայմաններում ՀԱՊԿ-ում ակտիվանալու իմաստ ես չեմ տեսնում:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս