Խոշոր ավտովթար Լերմոնտովո գյուղում. վրացական համարանիշներով Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Կամո Քալաշյանը իր վարած Volkswagen մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Կ. Ք․-ն, ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Արկադի Հ.-ն, 17-ամյա Ալվարդ Հ.-ն և 40-ամյա Նաիրա Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:




Լրահոս