Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնում: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Էպիկենտրոնը գտնվել է Գեքսուն քաղաքից 21 կմ դեպի արևմուտք և ընկած է եղել 1 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ EMSC-ը հայտնել էր, որ Վանուատուի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սոլա քաղաքից 280 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 1,1 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 30 կմ խորության վրա։

Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները ավերածությունների են հանգեցրել հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Աղետի զոհերի թիվը հասել է 48 հազարի։




Լրահոս