Մարտի 9-ին՝ ժամը 10.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 83-ամյա Ալբերտ Սարկիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ալբերտ Սարկիսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: