ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը որոշել է մաքրել նախարարության մասնաշենքերը: Այդ աշխատանքներն իրականացնելու համար նախարարությունը պայմանագիր է կնքել 792 և 563 հազար դրամ արժողությամբ՝ մեկ անձին գնման ընթացակարգով:
Մաքրման ենթակա է նախարարության շենքն ամբողջությամբ՝ աշխատասենյակներ, սանհանգույց, միջանցք:
Երկու պայմանագրերն էլ նույն բնույթի աշխատանքներ են ենթադրում, շենքերից մեկը 9 հարկանի են, մյուսները՝ 7 և 5:
Ն.Հ.