ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի փոխանցած առաջարկներում պարտադրանք կա, բայց մենք մեր պատկերացումներն ունենք Արցախի մասին. Վաղարշակ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի վերջին «սպառնալից» հայտարարությունների, Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեվ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:

– Պարո՛ն Հակոբյան, Ադրբեջանի նախագահը իր վերջին ելույթում հերթական սպառնալիքները հնչեցրեց Հայաստանի ու Արցախի հասցեին՝ հայտարարելով, թե եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Արցախը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ ասաց, որ սահմանագծման աշխատանքները պետք է կատարվեն բացառապես իրենց պայմաններով: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում հետագա բանակցությունները:

-Դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված գործընթացը շատ կարևոր է Հայաստանի համար, մենք ինքներս շահագրգռված պետք է լինենք, որ այդ գործընթացը շուտ իրականացվի, բայց դրանք պրոցեսներ են, որոնք միջնորդների միջոցով պետք է իրականացվեն, կողմերից ոչ մեկը չի կարող դոմինանտ պայմաններ թելադրել: Մենք առաջին անգամ չի, որ ականատես ենք լինում Ադրբեջանի նախագահի նմանատիպ հայտարարություններին, բայց պետք է առաջ շարժվենք մեր օրակարգով, փորձենք ողջ գործընթացում Հայաստանի շահը ներկայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս