Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քարտուղար Փիթեր Լյուիսը Հաագայում համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ՄՔԴ-ի ներկայացուցչություն բացելու մասին, հայտնում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Կոստինը փաստաթղթի ստորագրումն անվանել է ևս մեկ քայլ միջազգային հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվության ապահովման ուղղությամբ։
«Մենք ակնկալում ենք հետագա համագործակցություն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հանցագործությունները հետաքննելու և հետապնդելու հարցում: Ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը կօգնեն կառուցել ավելի արդար աշխարհ»,- ամփոփել է Ուկրաինայի գլխավոր դատախազը: