Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները կմասնակցեն «Մեծ սաղավարտի» Թբիլիսիի և Անթալիայի մրցաշարերին:
Հայաստանի հավաքականը երկու ներկայացուցիչ կունենա Թբիլիսիի մրցաշարին` 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը և 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Նրանք կմասնակցեն նաև Անթալիայի մրցաշարին, որը կմեկնարկի մարտի 31-ին:
Երկու մրցաշարերը վարկանիշային միավոր են տալիս Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: