ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց վարորդական իրավունքի վկայականի հայտնաբերվել է 359 անձ. Պարեկների ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ից ապրիլի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4675 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 270 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 81, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 90, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 312 իրավախախտումներ։ 194 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 385-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 117 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5600 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 164 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 359 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, չամրակապված վարելու՝ 722, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 122 իրավախախտումներ։ 283 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1084-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 53-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 27 անձ։




Լրահոս