Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներ են ունենում հայ սամբիստները: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Եվրոպայի չեմպիոնի կոչումն այսօր նվաճել է մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը. նա ոսկե մեդալի համար գոտեմարտել է Բելառուսը ներկայացնող Ռաման Դամյուի հետ և հաղթանակի հասել:
Այսօր ավելի վաղ, 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել, իսկ կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը դարձել էր արծաթե մեդալակիր: