ԵՄ-ն հայտարարել է Կիևին 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային հրատապ վերականգնման կարիքների համար։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներն ամփոփելիս։

Ըստ ԵՀ-ի՝ ներկա դրությամբ Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար կպահանջվի 411 մլրդ եվրո։

Մարտի վերջին ԵՀ-ն հայտարարել էր, որ հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 383 միլիարդ եվրո, գնահատումն իրականացվել է Համաշխարհային բանկի, ԵՀ-ի, ՄԱԿ-ի և Ուկրաինայի կառավարության կաբինետի մասնակցությամբ։




Լրահոս