Բալի հյութը ունի քնաբեր հատկություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քնաբերն անցյալում է: Նորթումբրիայի համալսարանի գիտաշխատողները բացահայտել են բալի հյութի անհավանական հատկությունները: Պարզվում է` այն կարող է երկարացնել պինդ քունը եւս 25 րոպեով եւ, ընդհանուր առմամբ, բարելավել այն,- գրում է The Telegraph-ը:Փորձին մասնակցել է 20 առողջ կամավոր: Նրանք պետք է մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր խմեին 30 մլ բալի կամ այլ հյութ:Փորձագետները փորձից առաջ եւ հետո, մասնակիցներից վերցրել են մեզի նմուշներ: Դրան գումարած, կամավորները ամբողջ այդ ժամանակահատվածում կրել են սենսորային ժամացույցներ` հետեւելու, թե նրանք որքան են քնում եւ որքանով են իրենց թարմ զգում:Պարզվում է, երբ մասնակիցները խմել են բալի հյութ, նրանց մեզում նկատվել է մելատոնինի խտության աճ`15-16 տոկոսով, նրանք 25 րոպե ավելի երկար են քնել, իսկ քունը բարելավվել է 5-6 տոկոսով:
 




Լրահոս