ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 252 ՌԱԶՄԱՄԹԵՐՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 870 զանգ, որից 25-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 6 դռան եւ 11 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 4 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Հրշեջ փրկարարները կատարել են 7 ելք: Հրդեհի 4 դեպք է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, մեկական դեպքեր՝ Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում:

Հրդեհների բռնկման հիմնական պատճառ է հանդիսացել բնակիչների անուշադրությունը, այգիներում եւ խոտածածկ ենթատարածքներում կրակը չվերահսկելը: Բոլոր դեպքերով հրշեջ փրկարարների կողմից կանխարգելիչ գործողություններ են իրականացվել:

Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 7 ելք: Հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 252 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Շարունակվում են ՆԳ նախարարի եւ ԱԻՊԾ տնօրենի հրամանով հաստատված դասընթացներն ու պլանային միջոցառումները, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանությանն առնչվող ուսուցողական եւ իրազեկման միջոցառումները: Պարբերաբար անցկացվող դասընթացները նպաստում են փրկարար ծառայողների տեսական եւ գործնական հմտությունների կատարելագործմանը:

 

 

 

 

 

ՏՈՒԺԵԼ Է 30 ՄԱՐԴ

Բանգլադեշի արեւելքում մարդատար եւ բեռնատար գնացքի բախման հետեւանքով առնվազն 30 մարդ է տուժել։

Բախումը տեղի է ունեցել մայրաքաղաք Դաքայից 96 կմ դեպի արեւելք գտնվող Կումիլլա շրջանում։ 70 կմ/ժ արագությամբ շարժվող մարդատար էքսպրեսը բախվել է կայարանում կանգնած բեռնատար գնացքին։ Բախման հետեւանքով ռելսերից դուրս են եկել մարդատար գնացքի հինգ վագոն։

Հինգ տուժածներ՝ ծանր վնասվածքներով, հոսպիտալացվել են։

Ըստ նախնական վարկածի՝ բախումը տեղի է ունեցել կայարանում ազդանշանային համակարգի խափանման եւ երկաթուղու աշխատակիցների սխալների պատճառով։




Լրահոս