ԾԱՅՐԱՀԵՂ ԴԵՊՔՈՒՄ` ԻՄՓԻՉՄԵՆԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ թեեւ Հայաստանը թեւակոխում է վճռական նախընտրական փուլ, այնուամենայնիվ, Կոնգրեսն ամեն ինչ անելու է արտահերթ ընտրությունների հասնելու համար: Իսկ եթե Կոնգրեսին չհաջողվի հասնել Ս.Սարգսյանի հրաժարականին, ապա իրենք պետք է ձգտեն ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն ունենալ. «Որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության կամ, այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը»։ Ըստ նրա՝ ՀԱԿ կարգախոսն, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում մնում է նույնը՝ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի», որովհետեւ վերջինիս կառավարման յուրաքանչյուր օրը մեր երկիրը քայլ առ քայլ մոտեցնում է անխուսափելի կործանման։ Առաջիկա ամիսները նվիրելու են այս կարգախոսը ողջ ժողովրդի համոզումը դարձնելու խնդրին: «Միապաղաղ թվացող այս իրավիճակը կտրուկ կարող է փոխվել»,-ասաց Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։




Լրահոս