ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը երեկ «Ժամանակ»-ին ասել է. «Պահանջում եմ` անցկացվի միջազգային փորձաքննություն ՊՆ բարձրագույն հրամանատարական կազմում ընդգրկվածների կողմից թմրամիջոցների օգտագործման փաստի վերաբերյալ»: «Ժողովուրդ»-ը փորձեց ՊՆ-ից պարզել` պատրա՞ստ են ընդունել առաջարկը: Ի պատասխան` ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն ասաց. «Այդ առաջարկը զվարճանքով են ընդունել հայոց բանակի գեներալները եւ երեկ կայացած ժողովներից մեկի ժամանակ ասել են, որ պատրաստ են բժշկական փորձաքննություն անցնել, բայց պայմանով, որ Արթուր Սաքունցն էլ միջազգային փորձաքննության ենթարկի իր հետույքը` հասարակության մեջ գոյություն ունեցող կասկածները փարատելու համար»: ՊՆ այս ոչ կոռեկտ պատասխանից հետո դիմեցինք Սաքունցին, ով ասաց. «Իհարկե, դա ապուշություն է: Իմ առաջարկը շատ հստակ է, եւ նման վերաբերմունքը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչքանով են իրենք լուրջ վերաբերվում խնդրին: Թեեւ եթե լուրջ չվերաբերվեին, չէին արձագանքի: Կոնկրետ մարդիկ հասկանում են, թե ես ինչ եմ ասում»:




Լրահոս