Ընտանիքի միջազգային օր (անգլ.՝ International Day of Families| ֆր.՝ Journée internationale des familles|արաբ․՝ اليوم الدولي للأسر|իսպ.՝ Día Internacional de las Familias|չինարեն՝ 国际家庭日), 1994 թվականից ի վեր նշվում է ամեն տարի մայիսի 15-ին[2]։ Հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1993 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված № A/REC/47/237 «Ընտանիքի միջազգային տարի» բանաձևի համաձայն։ Այդ օրվա՝ բազմաթիվ պետությունների կողմից պաշտոնապես հաստատումը նպատակ ունի ուշադրություն դարձնելու ընտանիքի առջև ծառացած մի շարք խնդիրներին։
Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ընտանիքի միջազգային օրվա հետ հետ կապված ուղերձներ է ուղարկում՝ դրանով իսկ որոշելով այդ տարվա թեման։ Օրինակ՝ 2005 թվականի ուղերձի մեջ նշվում է ընտանիքի կարևորագույն դերի և ՄԻԱՎ-վարակակիրներին սատարելու, երեխաների մասին հոգ տանելու անհրաժեշտության և հիվանդ ծնողներին խնամելու մասին։