Արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր․ ՄՊՀ-ն նշանակել է 17,5 միլիոն դրամ տուգանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր։

Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների նման վարքագիծը որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և թիվ 217-Ա որոշմամբ նշանակել է 17 504 452 ՀՀ դրամի չափով տուգանք:




Լրահոս