Հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն որոշել է ավարտել իր կարիերան: «Ես արդեն ավարտում եմ իմ կարիերան, կունենամ մաքսիմում 2 մարտ ու վերջ»,-հայտարարել է ավագ Կլիչկոն: 40-ամյա բռնցքամարտիկը մխիթարել է այս մարզաձեւի սիրահարներին` ասելով, որ իր փոքր եղբայրը` Վլադիմիր Կլիչկոն, 5 տարի իրենից փոքր է, եւ նրան դեռ մի քանի տարի էլ կտեսնեն ռինգում: Իսկ իր մարզական կարիերան արդեն մոտենում է ավարտին: Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոն WBC վարկածով աշխարհի չեմպիոն է սուպերծանր քաշային կարգում: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 45 մարտ, հաղթել 43-ում, որից 40-ն ավարտել է նոկաուտով:
ԿԼԻՉԿՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ