Ժողովուրդ. ՊԵԿ ի նախագահի դեմ 75 էջանոց կոմպրոմատ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ
ծառայությունները կազմել ու Սերժ Սարգսյանի աշխատասեղանին են դրել ՊԵԿ նախագահ Գագիկ
Խաչատրյանին վերաբերող 75 էջից բաղկացած մի թղթապանակ: Նույն աղբյուրների պնդմամբ՝
թղթապանակում Խաչատրյանին վերաբերող կոմպրոմատների մի հսկա փաթեթ է, որը հավանաբար
կարագացնի նրա հրաժարականը: Այս շաբաթ, ի թիվս այլ պաշտոնյաների, սկսել են շրջանառվել
նաեւ ՊԵԿ ղեկավարի հրաժարականի մասին լուրեր: Սակայն երեկ ՊԵԿ-ը տարածել է հատուկ հաղորդագրություն՝
հերքելով այդ լուրերը: Ուշագրավն այն է, որ Գ.Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը
նախօրեին հերքել էր նաեւ Ս.Սարգսյանի մամուլի խոսնակ Ա.Արզումանյանը: Սակայն, դատելով
ՊԵԿ պարզաբանումից, իրենք բավարար չեն համարել նախագահականի հերքումն ու մեկ օր անց
արդեն իրենց սեփական հաղորդագրությունն են տարածել:




Լրահոս