Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ վերջին օրերին ամեն առավոտը զանգահարում են ՀՀ “կասկածելի” նախարարություններ և հետաքրքրվում, թե արդյո՞ք գործող նախարարը շարունակում է պաշտոնավարել։ Տարբեր նախարարությունների աշխատակիցներ մասնավոր զրույցներում խոստովանում են նաև, որ իրենք և իրենց գործընկերները ձեռքի հետ զբաղված են նոր աշխատանքի փնտրտուքով։ Նախարարություններում ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է տեղի ունենալու, իրենք կշարունակեն աշխատե՞լ, թե կհայտնվեն փողոցում։ Որոշ նախարարներ առավոտյան աշխատավայր մտնելիս կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվում են դռնապաններից՝ դեռևս նախարա՞ր են, թե՝ ոչ։
Հժ. Դեսպանատներից զանգահարում են կասկածելի նախարարություններ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ