Հրապարակ. Սպորտի նախարարը հավաքել է անձնական իրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան, աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը աշխատասենյակից իր անձնական իրերն է հավաքել։ Այս պորտֆելը ԲՀԿ-ինն է, և քանի դեռ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, միայն Գագիկ Ծառուկյանն է իրավասու իր կուսակցից պահանջելու հրաժարականի դիմում։ Նախարարության աշխատակազմը երեկ երեկոյան քննարկում էև իրավիճակի պատճառները, բայց ոչ մի հասկանալի բացատրություն չունեին։ Գուցե պատճառներից մեկը նախարարության աշխատակիցների նամակն էր՝ ուղղված ԲՀԿ առաջնորդին, որտեղ նրան խնդրել էին միջոցներ ձեռնարկել Պետրոսյանին կարգի հրավիրելու համար։




Լրահոս