Այսօր կառավարության նիստում ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը:
Ըստ այդմ, առաջարկվում էհավելավճարի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորել նախագծով: Միաժամանակ, ատեստավորման գնահատականի հիման վրա առաջարկվում է սահմանել հավելավճարի համապատասխան չափ՝ «Գերազանց» գնահատականի դեպքում՝ աղյուսակով նախատեսված համապատասխան գումարը, «Լավ» գնահատականի դեպքում՝ համապատասխան գումարի շուրջ 75 տոկոսը, իսկ «Բավարար» գնահատականի դեպքում՝ համապատասխան գումարի շուրջ 50 տոկոսը։ Ոստիկանության պետի տեղակալների պարագայում առաջարկվում է «Գերազանց» գնահատականի դեպքում սահմանել հավելավճար 200․000 ՀՀ դրամի չափով, «Լավ» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 75 տոկոսը, իսկ «Բավարար» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 50 տոկոսը։ Պարեկային ծառայության համար սանդղակը նախատեսվել է՝ հաշվի առնելով արդեն իսկ առկա աշխատավարձային քաղաքականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: