Սիրիան զորքերը դուրս է բերում քաղաքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական իշխանությունները Սիրիայի քաղաքներից, բնակավայրերից դուրս են բերում բանակային ստորաբաժանումները,-հայտնում է Reuters -ը: Կատարի վարչապետ Շեյխ Համադ բեն Յասիմ Ալ-Թանին հայտարարել է, որ Արաբական երկրների լիգան կշարունակի իր աշխատանքները, որոնք ուղղված կլինեն իշխանությունների և ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկսելուն. դա նախատեսվում է երկու շաբաթվա ընթացքում:Չնայած Արաբական երկրների Լիագայի այս ձեռքբերմանը՝ Վաշինգտոնը մտադիր չէ ճնշումները մեղմացնել Բաշար Ալ-Ասադի նկատմամբ: ԱՄՆ-ի կարծիքով՝ Բաշարը կորցրել է իր օրինական իշխանությունը և իրավունք չունի կառավարել երկիրը:




Լրահոս