Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 4-ին, ժամը 12:45-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։14-ին, մարվել՝ 13։24-ին։ Ծխատար խողովակում այրվել է կուտակված յուղի նստվածք։