Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այս մասին հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:
«Վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։
Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած միաբաններ Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կարգ կատարեցին, այնուհետև, խմբերի բաժանվելով, այցելեցին մեր նահատակ հերոսների ընտանիքներին։
Երեկոյան բոլորը կրկին միաբանվեցին․ Երեկոյան ժամերգություն և հոգու խաղաղության համար աղոթք կատարվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում»։