Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը իր վերջին հարցազրույցում նկատել էր, որ վերջին պաշտոնանկությունները պայմանավորված են նաեւ ընդդիմության ճնշումներով,-
այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այդ դիտարկմանը՝ նշեց Հմայակ Հովհանիսյանը:Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ընդդիմության նոր մարտավարության հռչակման եւ վերջին հրաժարականների միջեւ կապ չի տեսնում: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը այս հրաժարականներով փորձում է ինտրիգը տեղափոխել ներիշխանական դաշտ՝ տեսնելով, որ ընդդիմությունը սպառել է հետաքրքիր լինելու, ինտրիգ ստեղծելու իր պաշարը
Ապագա խորհրդարանում, Հովհաննիսյանի կանխատեսմամբ, առաջին տեղում կհայտնվի ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն երկրորդ տեղ կգրավի միայն սեփական վարչական ռեսուրսներն օգտագործելով, իսկ ՕԵԿ-ի մասին խոսելը նա ավելորդ համարեց:
Ընդդիմադիր դաշտի կուսակցությունների հնարավորությունների մասին խոսելով՝ Հովհաննիսյանը նկատեց, որ ՀԱԿ-ը հնարավորություն ունի հայտնվելու խորհրդարանում, բայց այդ ճանապարհին ստիպված է լինելու դիմակայել Ազատ դեմոկրատների մրցակցությանը: