Երևանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Ա. Սուքոյանի, նոյեմբերի 4-ին, ժամը 14.30-ին տեղի կունենա դատական նիստ` ըստ հայցի` “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ի ընդդեմ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊԸ-ի` գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու եւ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:
Հիշեցնենք, որ “Գլենդել Հիլզը” թերթից պահանջում է 2,5 մլն. դրամ եւ դատական ծախսերի փոխհատուցում: