Տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնեն ՌԴ սահմանապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով վերահսկողությունը կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։

Այս մասին «Մոսկվա-Բաքու» կայքին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Նա պատասխանել է հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերահսկողություն է իրականացնելու Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների վրա։




Լրահոս