Ճապոնիայի Հյուսիսային Հոկայդո կղզու մոտ այսօր 6,2 մագնիտուդ (մոտ 7,5 բալ) ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական ծառայությունը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ կղզու հարավային մասում: Աղբյուրը գտնվում է օվկիանոսի հատակի 140 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հոկայդո պրեֆեկտուրայի ողջ տարածքում, ինչպես նաև Հոնսյու կղզու հյուսիսային հատվածում։