Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրեր առաջ տոնում էր ծննդյան 26-ամյակը։ Նա ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում տեղեկացրել էր, որ իրենց տնից գողություն է արվել եւ գրառում էր կատարել այդ մասին. «Այ տականք, այ անասուն, այ ոչնչություն: Դու չես մարսելու իմ ամենաուրախ օրը փչացնելու համար: Ես գիտեմ, որ դու սա տեսնելու ես, դու այստեղից էլ իմացել ես, որ մենք տանը չենք: Մեր տուն մտնելդ, գողացածդ, քո արած վատությունը կանգնելու է կոկորդիդ և չես մարսելու: Խելոք վերադարձրու՝ խուսափելով հետագա խնդիրներից: Ոնց էլ չլինի մենք քեզ կգտնենք, քանի որ դու մեզ շատ մոտ ես: Մեր տան գողությունը քո ողջ կյանքի մղձավանջն է լինելու»:
Դերասանուհին ավելի ուշ անդրադաձել է իրենց տան գողությանն ու տարեդարձին: