Նոր մանրամասներ ՔՊ վարչության նիստից. ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ն այսօր վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչության նիստին հիմնականում քննարկվել են Դիլիջանում հունիսի 16-ին, 17-ին սպասվող ՔՊ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

ArmLur.am-ը գրել է, որ ՔՊ-ում տեւական ժամանակ է, որ պատրաստվում են այս ժողովին, ջանք չեն խնայում, որպեսզի կուսակցության քաղական ժողովը բարձր մակարդակով անցնի:

Վարչության այսօրվա նիստին քաղաքական ժողովի հետ կապված մի շարք հարցեր համաձայնեցվել են Նիկոլ Փաշինյանի հետ:

Քննարկվել են նաեւ սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր: ՔՊ-ում թեեւ վստահ են, որ իրենց թեկնածու Տիգրան Ավինյանը հաղթելու է, բայց Փաշինյանն ասել է, որ պետք է գոնե ֆորմալ մրցակցային ֆոն ապահովել, որպեսզի միջազգային հանրության մոտ «հարցեր չառաջանան»:

Նիստի վերջում արդեն քննարկվել են նաեւ կուսակցության գործունեության հետ կապված հարցեր:

Ք.Մ




Լրահոս