ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում հնչեցրած հայտարարություններին.
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածների մեջ 44-օրյա պատերազմի վերաբերյալ ոչինչ չկար, սա Նիկոլ Փաշինայնի կողմից մանիպուլացիոն հերթական փորձն էր՝ հասարակությանը կերակրել մի թեզով, թե 25 տարի առաջ Ղարաբաղը տվել են, թե բոլորը մեղավոր են՝ բացի իրենից»,-ասաց նա:
Պատգամավորը նոր բացահայտումներ է արել նաև պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի և դաշնակցականների հանդիպումից. «Երբ Նիկոլ Փաշինյանին ասել են՝ ինչու՞ չես ռուսների հետ խոսում, եղել է պատասխան՝ սպասում եմ ուժեղ հարված հասցնեն, նոր դրանից հետո կխոսեմ, երբ հարցրել են՝ իսկ ԶՈՒ-ն պատա՞ստ է այդ հարվածներին, պատասխանել է՝ ո՞վ է հարցնում ԶՈՒ-ին, հրաման կտամ, կանեն »,-պատմում է Մանուկյանը
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան