Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-24-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստին։
ՌԴ մեկնող պատվիրակության կազմում լինելու են ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ Ժիրայր Անանյանը։
Քրիստինա Մուշեղյան