ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 20-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել են 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։