ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկնակի այց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում  բարեկարգման եւ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ հիմնովին վերանորգվել եւ շարունակում են բարեկարգվել բարձրահարկ շենքերի շքամուտքները, ինչպես նաեւ հիմնովին փոխվում են շենքերի հին տանիքները:

Այս ամենին զուգահեռ  բարեկարգման աշխատանքներ են ընթանում  նաեւ փողոցներում, սալիկապատվում են մայթեզրերը, եւ ի ուրախություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների, հիմնանորոգվում է բոլորի սիրելի Դավիթ Անհաղթ պուրակը:

ArmLur.am-ը շրջայց կատարեց նաեւ «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ օրեր առաջ մեր նկարահանող խումբը ֆիքսել էր անմխիթար եւ փնթի վիճակ, իսկ ահա այսօր լրիվ արձանագրել ենք բոլորովին այլ պատկեր:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությունը մեզ վստահեցրեց, որ բարեկարգման աշխատանքներն ունենալու են շարունական բնույթ եւ լուծվելու են բնակիչների բոլոր խնդիրները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս