ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ քննիչ հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն այսօր` ժամը 11:00-ին, արտահերթ նստաշրջան կհրավիրի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում ընդգրկված է 17 հարց, այդ թվում՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Հիշեցնենք, որ վաղը նաև Նիկոլ Փաշինյանն է գալու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս