2019 թվականի մարտի 13-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի նախաձեռնությամբ ապամոնտաժվեցին Օպերայի հարակից տարածքում ապօրինի կառուցված սրճարանները:
Իսկ, ահա այսօր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ներկա ղեկավար Սամվել Ղուկասյանն ոչ միայն մոռացել է Կենտրոնի բնակիչների հոգսերը, այլեւ չի հետաքրքրվում այն սրճարաններով, որոնք ապօրինի կեպրով զբաղեցնում են կանաչ գազոնը:
ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց կապ հաստատել Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Փաստորեն, ստացվում է, որ Կենտրոն վարչական շրջանի ներկա ղեկավար Ղուկասյանը, նշանակվելով նման կարեւոր պաշտոնի, չի կարողանում արդեն իսկ սկսված գործընթացը շարունակել եւ լուծում տալ նման կարեւոր հարցին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հոփվսեփյան