Մինչև հուլիսի 15-ը շահագործումից կհանվի 217 հնամաշ «Գազել». հայտնի են համարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում շարունակվում է միկրոավտոբուսային հնամաշ շարժակազմի արդիականացումը, և մինչև հուլիսի 15-ը իրականացվելու են փոփոխություններ։

Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Հուլիսի 1-ից կփոխարինվի 9 երթուղի, որոնցից մեկը կսպասարկվի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով։ Արդեն իսկ շահագործումից կհանվի 217 հնամաշ «Գազել», որը կկազմի իրականացվող բարեփոխման 60 տոկոսը։

«Հուլիսի 1-ից նոր երթուղի դուրս կգա համար 2 ավտոբուսը, որը կփոխարինի համար 1 միկրոավտոբուսին, ամբողջությամբ երթուղին կպահպանվի, կգործի միջինը 10 րոպեում, կսպասարկվի «Ժոնգտոնգ» ավտոբուսներով։ 19 և 29 համարի միկրոավատոբուսային երթուղիներին կփոխարինի 36 ավտոբուսային երթուղին, որը գաջագործների փողոցը կկապի Արագածի փողոցին, ինչպես նաև՝ Կենտրոն վարչական շրջանի հետ, կգործի միջինը 10 րոպե հաճախականությամբ։ Համար 25 միկրոավտուբուսային երթուղին կփոխարինվի 37 ավտոբուսային երթուղով, ամբողջությամբ երթուղին կպահպանվի, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները։ 28 համարի միկրոավտոբուսի փոխարեն կսկսի գործել 40 համարի ավտոբուսային երթուղին, իրականացվել է երթուղու փոփոխություն՝ Չարենց և Նար-Դոս փողոցներով կգործի, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները»,- մանրամասնեց նա։

Ըստ նրա՝ հաջորդիվ համար 50 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 50 ավտոբուսային երթուղով, միջինում կգործի 14 րոպե, «Ժոնգտոնգ» ավտոբուսներով. «75 Ա միկրոավտոբուսին կփոխարինի 75 ավտոբուսային երթուղին, ամբողջությամբ՝ նոր ուղեգծով, միջինում կգործի 10 րոպե։ 114 համարի միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի համար 25 ավտոբուսը նույն ուղեգծով, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները, 12 րոպե հաճախականությամբ, համար 35 միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի 12 ավտոբուսային երթուղով, կիրականացվի շարժակազմի ավելացում, հաճախականությունը կլինի 12 րոպե»։

Հարությունյանի խոսքով՝ հուլիսի 1-ից 41 ավտոբուսայի երթուղին կսպասարկվի «ՄԱՆ» տիպի ավտոբուսներով, կդադարեցվի 34 համարի երթուղու շահագործումը, քանի որ կրկնում է 52 ավտոբուսային երթուղուն։ Կդադարեցվի նաև համար 9 ավտոբուսային երթուղին, որին կփոխարինեն համար 5, 22, 20 երթուղիները։




Լրահոս