Հունիսի 23-ին կայացավ երգիչ Արտաշ Ասատրյանի դստեր՝ Սյուզաննայի շքեղ հարսանիքը: Զույգը պսակադրվել է Սուրբ Գայանե եկեղեցում: Արտաշ Աստարյանի դուստրը հարսանեկաան առաջին արարողության ընթացքում կրել է տարազային հարսանեկան զգեստ: Իսկ, հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Դվին ռեստորանային համալիրում:
Երգչի դստեր հարսանիքին ներկա են գտնվել բազմաթիվ հայտնի երգիչներ, երգչուհիներ՝ Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Տաթեւ Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, երգչուհի Արփին, Hayat Project-ը և մի շարք այլ հայտնիներ:
Հավելենք, որ Արտաշ Աստարյանի դստեր շքեղ հարսանիքը վերջին ժամանակներում հայկական իրականության մեջ ամենաքննարկվածն ու շքեղն է, ինչը հանրության աչքից չի վրիպել, հատկապես ընդգծվել է հարսանեկան գերշքեղ տորթը:
Նշենք, որ Արտաշ Ասատրյանի դստեր հարսանեկան արարողությանը ներկա չէր նրա եղաբյարը՝ ամերիկաբնակ հայտնի երգիչ Տիգրան Ասատրյանը, իսկ թե ինչ պատճառով դեռեւս պարզ չէ:
Լիդա Եղիազարյան