ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Ըստ հայտարարագրի՝ ունի մեկ մարդատար մեքենա՝ 2015 թվականի արտադրության Hyundai մակնիշի, որը ձեռք է բերել 2021 թվականին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը հայտարարգրել է 33 մլն 100 հազար դրամ արժողությամբ փոխառություն «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ից: Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել է 500 հազար դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 835 հազար դրամ:
Հայտարարատու անձի եկամուտները տարվա ընթացքում կազմել են 37 մլն 712 հազար դրամ, որից 8 մլն 022 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, իսկ 29 մլն 690 հազար դրամը վարկ է Ամերիաբանկ ՓԲԸ-ից: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41 մլն 714 հազար դրամ:
Էմմա Միքայելյան