Նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Վագների» «ծանր զինտեխնիկան» Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ակտիվ ստորաբաժանումներին փոխանցելու համար։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՌԻԱ-ն հիշեցնում է, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում Վագների զինվորները գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե, իբր, ՌԴ ԶՈՒ-ի կողմից «Վագներ» ճամբարները հրթիռային հարձակման են ենթարկվել:
Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարի դեմ քրեական գործը դեռ չի փակվել: