Դերասանուհի, հաղորդավարուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմում է իր թռիչքի մասին, որը գաղտնի էր պահել բոլորից 4 տարի։
«26 տարի ապրել եմ սահմանափակումների մեջ։ Իմ ընտանիքում կար շատ խիստ կանոն․ ինձ արգելված էր ճամփորդել միայնակ»,-ասում է Լիա Զախարյանը։
Դերասանուհին նաև նշում է, որ առաջին անգամ, 26 տարեկանում, բոլորից գաղտնի մեկնել է Մոսկվա և ետ վերադարձել մեկ օրվա մեջ։
«Ես անգամ մայրիկիս չէի ասել այդ մասին։ Այդ դեպքից ամիսներ անց ես զանգահարեցի մայրիկիս և ասացի, որ ես արդեն օդանավակայանում եմ և գնում եմ Իտալիա։ Այդ օրվանից հետո իմ կյանքը փոխվեց»։
Ինեսա Սուքիասյան