![](https://armlur.am/wp-content/uploads/2023/06/355978765_220471964247750_1706841522578334954_n-1.jpg)
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի և Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ հունիսի 23-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» խորագրով։
Նիստի ընթացքում մի խումբ գործարարներ բարձրաձայնեցին աղաղակող խախտումներ, որոնք թույլ են տվել Երևանի քաղաքապետարանը, Վիոլա ջուրը: Բոլոր գերատեսչությունները ներկա էին, պատասխանում էին բարձրաձայնված հարցերին, միայն Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էր, որ սրեց իրավիճակը՝ որակումներ տալով քննարկման մասնակիցներին, ինչին արձագանքեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում