Այսօր կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց հուլիսի 1-ից սպասվող փոփոխությունների մասին։ Այդ փոփոխություններով կենսաթոշակի չափն է բարձրանալու։
Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36000 դրամ՝ 31600 դրամի փոխարեն:
Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամ (21000 դրամի փոխարեն):
Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1750 դրամ (1600 դրամի փոխարեն):
Մանրամասները՝ տեսանյութում