Moody’s-ը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով «կայուն», վերահաստատել է Ba3 վարկանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:

Բարձրացել են նաև բանկի կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRR)` Ba3-ից դառնալով Ba2, և գնահատականը` Ba3(cr)-ից դառնալով Ba2(cr):
Այս բարելավումները պայմանավորված են մի շարք գործոններով, մասնավորապես, համաճարակի պայմաններում բանկի ակտիվների որակի կայունությամբ` կապիտալի համարժեքության և եկամտաբերության ցուցանիշների կտրուկ բարելավմանը զուգահեռ:

Moody’s-ը նշում է նաև, որ Ամերիաբանկը շարունակում է ապահովել կայուն ցուցանիշներ, ինչի մասին է վկայում նյութական ակտիվների շատ բարձր եկամտաբերությունը՝ 3.6% 2022թ. և 3.5% (տարեկանացված) 2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում։ Բանկը միաժամանակ ապահովել է բարձր եկամուտ նախքան պահուստավորումը, վարկավորման ցածր արժեք և ծախսերի արդյունավետության լավ ցուցանիշներ. 2023թ. 1-ին եռամսյակում ծախսերի և եկամուտների հարաբերակցությունը կազմել է 45%:
Ըստ Moody’s-ի, 2021-2022թթ. հետհամաճարակային շրջանում Ամերիաբանկն էապես բարելավել է իր ակտիվների որակը: Խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը 2023թ. 1-ին եռամսյակի դրությամբ կազմել է 2.5%՝ նվազելով 2020թ. վերջում գրանցած 4.2%-ից։ 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով խնդրահարույց վարկերի ծածկույթը պահուստներով գնահատվում է կայուն և կազմում է 80%:

Վերջին տարիներին բարձր շահութաբերության և վարկային պորտֆելի չափավոր աճի պայմաններում էապես բարելավվել է նաև Ամերիաբանկի կապիտալի բուֆերը:
Ամերիաբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի կանխատեսումը «կայուն» է և արտացոլում է Moody’s-ի տեսակետը, ըստ որի առաջիկա 12-18 ամիսների ընթացքում բանկը պահպանելու է բարձր ցուցանիշներ։

Ամերիաբանկի վարկանիշի կանխատեսման բարելավումը հաջորդել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայմանը`«բացասականից» «կայուն»:




Լրահոս