Ձերբակալվել է գեներալ Սերգեյ Սուրովիկինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անհաջող ապստամբությունից հետո գեներալ Սերգեյ Սուրովիկինը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է «Financial Times»-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրի։

Միաժամանակ հրապարակման զրուցակիցները չեն հստակեցրել՝ կալանավորումը կապվա՞ծ է հունիսի 24-ի իրադարձություններին առնչություն ունենալու մեղադրանքների հետ, թե՞ զորավարը բերման է ենթարկվել որպես վկա։

«Financial Times»-ի աղբյուրները հավելել են, որ Սուրովիկինը և «Վագներ»-ի բարեկամ մյուս գեներալները «փորձել են Պրիգոժինին համոզել կանգ առնել», և այժմ նրանց հետ վարվում են այնպես, կարծես նրանք «կարող են դավաճան լինել»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շահարկում էր անվանել այն տվյալները, որ գեներալ Սուրովիկինը կարող էր նախապես իմանալ «Վագներ»-ի առաջիկա ապստամբության մասին:

«Baza» տելեգրամյան ալիքն էլ ներկայացրել է գեներալի դստեր վստահեցումը, համաձայն որի՝ հայրը չի ձերբակալել, և նրա հետ ամեն ինչ կարգին է։




Լրահոս