Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է Երեւանում մթնոլորտային օդի որակը՝ հունիսի 22-28-ի դրությամբ:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 26-ին եւ 28-ին, Նոր Նորքում՝ հունիսի 28-ին, Արաբկիրում՝ հունիսի 22-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 22-26-ը, Արաբկիրում՝ հունիսի 28-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։