ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

 

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Երեւան քաղաքում տիրող իրավիճակին, երբ աղբարկղերը լիքն են, եւ շուրջ բոլորը կեղտ է։ Քաղաքացիներից այս անգամ ահազանգ ենք ստացել մարզերից։ Մեզ դիմած քաղաքացին բողոքում էր դեպի տուրիստական ուղղություններ գնացող ճանապարհներից։ Մասնավորապես՝ զբոսաշրջային այս սեզոնին դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհին աղբ  է եւ անասունների կեղտի հետքեր։

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ո՞ր գոտիներում  կարելի է մշակել ոլոռ:

Ջեմմա Բաբայան  (56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոլոռ կարելի է մշակել Սեւանի ավազանի,  Կենտրոնական, Շիրակի, Լոռի-Փամբակի, Ապարան-Հրազդանի, հյուսիս-արեւելյան եւ Զանգեզուրի գոտիներում, ինչպես սերմ, այնպես էլ կանաչ զանգված եւ ունդեր ստանալու համար: Ոլոռը ցրտադիմացկուն է, սերմերն սկսում են ծլել 1-20 ջերմության պայմաններում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծիլերն ընդունակ են դիմանալու -8-120 սառնության պայմաններում: Ոլոռի ցանքի նորման է 1 հա-ին 1.0-1.1 մլ ծլունակ սերմ:

 

 

 

 

ԿԱՊ

ՀԱՐՑ. Viva cell-ի բաժանորդ եմ, ինչպե՞ս կարող եմ զանգեր անել ռոմինգում գտնված ժամանակ:

Դավիթ Հակոբյան (63 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ Դուք օգտվում եք Ձեր հեռախոսից գտնվելով՝ Հայաստանից դուրս, Դուք օգտագործում եք արտասահմանյան օպերատորի ցանցի ռեսուրսները, այդ իսկ պատճառով համարահավաքման ձեւաչափը պետք է համապատասխանի տվյալ օպերատորի ցանցում գործող համարահավաքման ձեւաչափին:

Այսպես, Հայաստան ուղղված զանգը միշտ կատարվում է որպես միջազգային զանգ.

+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար],

օր` +374 93 297111 (Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ):

Տվյալ երկրի ներսում զանգ կատարելու համար կարող եք օգտագործել համարահավաքման ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ձեւաչափը.

[տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]

կամ

+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]:

Viva Cell MTS Հայաստանի գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել.

+ [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար],

օր` Վիվա-ՄՏՍ-ի 093 298888 հեռախոսահամարին SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել +374 93 298888:

 




Լրահոս